ԿարևորՀասարակություն

«16»-ը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Անձրևառատ ազատության հրապարակում այսօր շարունակում էին փնտրել ՝  Ո՞վ  է 45 օր շարունակ պարտվել հարցի պատասխանը։

«Որևէ մեկի փոփոխությունը չի լուծում կարևորագույն հարցը»։

Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի բարձրաձայնած և չլուծված հարցը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որն ըստ երևույթին այն անփոփոխ կետն է, որը պահանջում է 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը՝ ցույցեր իրականացնելու առաջին իսկ օրերից․

«Սոցապ նախարարը տապալել է Արցախցիների տեղավորելու խնդիրը, բայց նա չէ պարտվել այս պատերազմում, Դավիթ Տոնոյանը թույլ; է տվել շատ սխալներ, բայց նա էլ չէ մեղավոր, մեղավորը փորձում է շեղել մեր ուշադրությունը, բայց նրա մոտ չի ստացվի, Նիկոլ Փաշինյանը անհապաղ պետք է հրաժարական տա»։ 

Հայրենիքը փրկողը դու ես վերտառությունը կրող պաստառի առաջ հրապարակային ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ հայ ազգն իր պատմության ընթացքում շատ փորձությունների միջով է անցոել և չի եղել գեթ մեկ փորձություն, որից մենք պատվով դուրս չգանք․ և հիմա մեզ հարկավոր է պայքարել՝ բեկումնային փոփոխություններ մտցնելու համար

«2.5 տարի շարունակ մեզ թելադրել են կեղծ օրակարգ, փորձել են խարխլել ընտանիքի հիմքերը, եկեղեցու դեմ են տրամադրել, Ստամբուլյան կոնվեցիա են հրամրցրել՝ ներկայացնելով թե դա թիվ մեկ խնդիրն է և ու՞ր հասանք այսօր»։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լինելով պարտված առաջնորդ չի կարող շարունակել լինել Առաջնորդ և ի վիճակի չէ այսուհետ ներկայացնելու Հայաստանի Շահերը և գտնել լուծումներ։ Վանեցյանի խոսքերով պատերազմը, որում պարտվեցինք, հրահրել է հենց ինքը Փաշինյանը՝ իր ապիկար արտաքին քաղաքականության շնորհիվ․

«Ներքին լսարանի համար Նիկոլ Փաշինյնաը կեղծ օրակարգ է թելադրում, իբրև իր գնալուց հետո վերադարձ է լինելու նախկիններին, ես ուզում եմ ասել, որ նման բան տեղի ունենալ չի կարող, նախկինները չեն վերադառնալու, ներկան մերժված է և գալիս ենք մենք՝ նոր մտքերով  և նոր տեսլականով» ։

Ազատության հրապարակում էին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև մշակույթի ներկայացուցիչներ։ Հրապարակային իր ելույթում «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին համարում է վտանգ մեր երկրի ու պետականության համար․

«Սա ինձ համար քաղաքական հարց չէ և ես հեռու եմ քաղաքականությունից, իմ գործը կինո նկարելնա ու սա ինձ համար արժանապատվության հարցա, ու անկախ նրանից 10 հոգի կհավաքվի թե հարյուր հազար, ամեն անգամ ես գալու եմ մեկ նպատակով, որ վաղը ինքս իմ ազգանունից չամաչեմ»։

Բողոքը շարունակում է մնալ մեկը, բողոքի ձայնը բարձրացնողները զգուշացնում են, որ կշարունակեն ցույցներն այնքան ժամանակ, մինչև իրենց օրակարգային հարցը՝ այն է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, չդառնա լուծված իրականություն։

Ցուցադրել ավելի
Back to top button