ԿարևորՏնտեսական

Ռուսաստանը դրական դինամիկա է ակնկալում Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում

Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը դրական դինամիկա կստեղծեն:

«Իհարկե, մենք մեծ հույս ունենք, որ մեր առևտրատնտեսական, ներդրումային կապերը, որոնք, ի դեպ, նվազագույն ազդեցություն ունեցան կորոնավիրուսային վարակի ժամանակաշրջանում, դրական դինամիկա կստեղծեն», — ասել է Լավրովը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանի նախագահին և հանրապետության քաղաքական գործիչների մեծամասնությանը այն դիրքորոշման համար, որ նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունման կապակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button