ԿարևորՄշակույթ

Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել է նպաստել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանությանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի ակտիվ կլինի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման գործում:

Լավրովը հիշեցրել է, որ նախորդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ խոսել էր այն մասին, որ «անհրաժեշտ է, որ այս կազմակերպությունը, գործող կոնվենցիաների համաձայն, ավելի ակտիվ առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային, քաղաքակրթական և կրոնական ժառանգության պահպանման հետ կապված: Շատ կարևոր ներդրում է աշխարհի այս հնագույն տարածաշրջանում՝ միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման գործում»:

Ցուցադրել ավելի
Back to top button