ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահն այցելել է Մարտունի քաղաք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր  այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել․

«Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»:

Ցուցադրել ավելի
Back to top button