ԿարևորՄիջազգային

Թբիլիսիում անհայտ անձը պատանդ է վերցրել ինը մարդու

Թբիլիսիում անհայտ անձը պատանդ է վերցրել ինը մարդու, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Դեպքը տեղի է ունեցել Ծերեթելի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպությունում: Ենթադրյալ հանցագործը պահանջում է իջեցնել բանկի տոկոսագումարները և դեղերի գները:

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, կատարվում է հատուկ գործողություն:

Լրատվամիջոցները գրում են, որ, ըստ ականատեսների, հարձակվողները հինգ են եղել,  նրանք զինված են եղել նռնակներով: Բացի այդ, ըստ «Ռուսթավի 2» -ի, երկու պատանդներ արդեն ազատ են արձակվել:

Իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել «Կողոպուտ» և «Զենքի ապօրինի կրում» հոդվածներով:

Back to top button