ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում, ՌԴ-ն-ում եւ Ֆրանսիայում կոչ են անում պաշտպանել Արցախի քրիստոնեական հուշարձանները

Մշակութային երակը թշնամին փորձում է կտրել․ Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք վկայությունն են տարածաշրջանում հայկական բազմադարյա պատմության և ներկայության, այսօր լրջորեն վտանգված են։

Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն` արդեն այսօր՝  նոյեմբերի 20-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել Աղդամի շրջան, որտեղ գտնվում են  մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքի ավերակները։ Վտանգի տակ գտնվող պատմամշակութային արժեքների ցանկին գումարվեց ևս մեկը։ Ռադիոլուրի հետ զրույցում «ԻԿՕՄՕՍ/ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը նշեց, որ Ջուղայի խաչքարերի ճակատագիրը վառ օրինակ է, կանխատեսելու թշնամու վանդալիզմի աստիճանը․

«Նրանք կփորձեն մշակութային կառույցները ներկայացնել ադրբեջանական։ Բայց այս գործընթացը նոր չէ սկսվել, նրանք բազմաթիվ շքեղ հրատարակություններ ունեն, որոնցով աշխարհը ողողել են կեղծ փաստերով, իբրև Արցախում գտնվող քրիստոնեական կառույցները ուդիական են, ալբանական, փոքր խաչքարերը, նրանք միանշանակ կվնասեն, կվերացնեն, բայց կան մեծ կոմպլեքնսներ օրինակ Ամարասը և այլն, կփորձեն ներկայացնել որպես իրենցը»։

Ադրբեջանական վանդալիզմի դեպքերից հետո միջազգային արձագանքը սպասեցնել չտվեց։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշելով, որ Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում:  Իրենց հերթին Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով։ Հայտարարություն է տարածել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ կոչ անելով բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ․

«Մենք դիմել ենք արդեն բազմաթիվ անգամներ միջազգային տարբեր կառուցյների և նրանք մեզնից պահանջում են ներկայացնել կոնկրետ փաստեր՝  տեսանյութերով անգամ քարտեզով, թե ո՞ր մշակութային կառույցի մասին է խոսքը։ Ուղղակի այս պահին հեղհեղուկ վիճակ է։ Միջազգային կազմակերոպւթյուններից շատ մեծ սպասելիքներ ունենալը իհարկե միամտություն է, բայց  չաշխատել չի կարելի։ Մեզ նման կառուցյներին կից պետք է, որ պետական կառույցները շատ ակտիվ միջամտություն ունենան, որպեսզի մեր ձայնը ավելի հասանելի դառնա, օրինակ մեր ազգային Յունեսկօն ԱԳՆ-ի կազմում, ԿԳՄՆՍ, որպեսզի թեժ պահեն խնդիրը և այս թեման լինի միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում»։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է։ Հաշվի առնելով նախկինում Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգություն համարվող արժեքների միտումնավոր ոչնչացման (արդեն առկա են վանդալիզմի ապացույցներ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պարագայում) միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ պահանջելով հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, անհապաղ ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները։  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյան․

«Պատերազմի առաջին իսկ օրերից, ամենաթեժ պահերին մեր նախարարություն ը համաօպատասխան գործողություններ է կատարել շարժական հուշարձանների, թանգարանային արժեքների մասով, որոնք տեղափոխվել են ապահով վայրեր՝ ռմբակոծություններից փրկելու համար։ Արցախում 5 հզից ավելի մշակութային կոթողներ կան, որոնցից շատերը անշարժ  կոթողներ են և շատ բարդ է զբաղվել բոլորի ճակատագրով։ Մենք մեր գործունեությունը այսդ պահին շարունակում ենք, բայց մենք գործ ունենք համաշխարհային ժառանգության փրկության հետ, որովհետև եթե միջազգային կոչեր հնչում են միևնույն է Ադրբեջանը իր վանդալիստական քաղաքականությունն է վարում։ Հիմա փորձում ենք միջազգային համբավ ունեցող իրավաբանական ուժեր, որոնց շնորհիվ կկարողանանք շրջանցել միջազգային օրենքը և ոչ թե արեվանգում դիտվի կոթողների տեղափոխումը, այլ փրկություն»։

 «Մշակութային ցեղասպանություն իրականանցում են նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը» — սրանք «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի խոսքերն են, որրոնք նա գրել է Թվիթերի իր էջում,  իսկապես, Մշակույթն ազգություն չի ճանաչում, բայց բազմաթիվ ազգերի կողմից տարբեր ժամանակներում անճանաչելի է դարձել՝ ավերվել, պղծվել, մատանվել արհավիրքների, հայկական մշակույթը՝ առավել ևս,  սակայն բացարձակ ճշմարտություն է այն, որ  մարդը և մշակույթը բարձրագույն արժեքներ են և նրանց ոչնչացման ուղված ցանկացած քայլ դատապարտելի, նույնիսկ աններելի պետք է լինի։

Back to top button