ԿարևորՄշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ պաշտպանելու պատմական ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, կազմակերպությունում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության վայրերը պաշտպանելու համար:

«Այս հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է տեխնիկական աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծառայություններից, որոնք մինչ այժմ չեն կարողացել այցելել այդ տարածքներ, չնայած՝ նախկինում կատարված փորձերին: Նրանք կարող էին առաքելություն իրականացնել տեղում՝ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեն առավել կարևոր մշակութային արժեքների նախնական հաշվառում տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության համար», — հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից

«Այս տեսանկյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Սկսվել են բարձր մակարդակի խորհրդատվություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ազուլեն կրկնել է իր կոչը հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ժառանգության պաշտպանության և վնասը կանխելու անհրաժեշտության մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button