ԿարևորՎերլուծական

Արցախյան պատերազմը նախաճաշն էր, ճաշը դեռ առջևում է․ կդառնա՞ Հայաստանը տարածաշրջանային բախման թատերաբեմ

Հարավկովկասյան տարածաշրջանը 2020 թվականի աշնանը ենթարկվում է լրջագույն փոփոխությունների՝ ակներև դարձնելով գերտերությունների հավակնություններն ու շահերի բախումը  և կանգնելով ծայրահեղ ռազմականացման հեռանկարի առաջ։

Ծանր ու ողբերգական պատերազմը կանգ առավ, երբ սկսվեց ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում։  Պատերազմը հրահրող ագրեսոր պետությանը խաղաղապահի իր նկրտումներին հասնել չհաջողվեց, բայց ռուս-թուրքական դիտորդական առաքելության անվան ներքո թուրքական զինուժն արդեն Ադրբեջանում է։ Մոսկվան էլ այս իրողությունը Բաքվի ինքնիշխան գործն է համարում։

Տարածաշրջանի միլիտարիզացումը վերջին պատերազմի հետևանք չէ, այլ ընդհակառակը, կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Արցախի պատերազմը հետևանք է տարածաշրջանային շահերի բախման, հնարավոր են մեծ պատերազմներ, ինչի համար էլ Ռուսաստանը ձգտում էր ռազմաբազա ստեղծել Արցախի տարածքում: Պատերազմը տեղի ունեցավ, այն թույլ տվեց Ռուսաստանին զորք տեղակայել Հարավային Կովկասում և  պաստրաստվել հիմանական  պատերազմին, քանի որ այս պատերազմը  նախաճաշն էր, ճաշը հետո է լինելու»,-ասում է նա։

Իրանի դեմ պատերազմ է նախապատրաստվում, Չինաստանը տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքեր են գործադրվում։ Տարածաշրջանային բոլոր տերություններն են պատրաստվում սպասվող առճակատմանը։ Իրանը ոչ միայն զորք է կուտակում  սահմանին, այլև վարում  է ակտիվ դիվանագիտական աշխատանք։  Իրավիճակը Հարավային Կովկասի շուրջ հաջորդ երկուշաբթի Մոսկվայում քնարկելու են  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա  իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր անհանգստությունը չի թաքցնում  նաև պաշտոնական Թբիլիսին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ  հանդիպմանը  Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան բարձրացրել է իր երկրի տարածքում ամերիկյան ռազմական ներկայության հարցը։

«Թուրքիայի կողմից զորքի  կուտակումը  ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի դեմ է։  ՌԴ-ն էլ իր ներկայությունն է ուզում ապահովել Իրանի հետ սահմանին, քանի որ հասկանում է, որ շատ լուրջ հարցեր են առաջ գալիս։ Պոմպեոյի ժամանումըՎրաստան նշանակում է, որ  վստահաբար ամերիկյան  ինչ-որ ռազմական ներկայություն կապահովեն։  Իսրայելն իր հերթին  արդեն սկսել է Ադրբեջանի օդակայաններում տեղակայել իր օդանավերը։  Բոլորը մեծ պատերազմի են պատրաստվում։ Կարծում եմ՝  ամենաուշը  երկու տարուց  մենք մեծ տարածաշրջանային պատերազմի ականատեսը  կլինենք»,- կանխատեսում է Արա Պապյանը։

Նա չի բացառում, որ  Հայաստանը նույնպես կարող է  դառնալ  գերտերությունների բախման թատերաբեմ։

«Հայաստանը կարող է թատերաբեմ դառնալ, քանի որ մեր երկրում կա ռուսական ռազմաբազա:  Ռուսաստանի  բոլոր թշնամիները մեր թշնամիներն են դառնում, թեև այդ երկրի  բոլոր բարեկամները մեր բարեկամները չդարձան։ Բնանականբար, Հայաստանն էլ կհայտնվի Ռուսաստանի թշնամիների հարվածի տակ»,- նշում է պատմաբան-դիվանագետը։

Հոռետեսական ու տագնապալի այս  այս կանխատեսումների ֆոնին Արա Պապյանն ընդգծում է  ին հույսերով չապրելու և դասեր քաղելով  սեփական սխալներից՝  իրատեսությունն առավել քան երբևէ չկորցնելու ահնրաժեշտություն ը։

Ցուցադրել ավելի
Back to top button