ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի հսկողության տակ է անցել նաև «Ղարաբաղ կարպետ»-ի Շուշիի արտադրամասը՝ ամբողջ գույքով, գորգերով, հումքով

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:

Այս մասին հայտնում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով աշխատակիցների ընտանիքներում ստեղծված ծանր վիճակըև հայտնելով, որ այդ վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով Երևանում վաճառքի է հանվել 30 գորգ՝ իր գնից 30 տոկոս ցածր արժեքով:

«Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է Ղարաբաղ կարպետ ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Մեր ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր և վիրավորներ:

Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ և կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք ևխոնարհվում բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առջև:

Հավերժ փառք մեր ընկած տղաներին:

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաև Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:

Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, Ղարաբաղ կարպետ ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես, որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում:

Մեր ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երևան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ՝ գործված Շուշիիում, Ստեփանակերտում և Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ:

Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով: Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երևան , Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ»,-ասված է հայտարարության մեջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button