ԿարևորՔաղաքական

Ռուս-թուրքական ուղիղ առճակատման վտանգը փոքր է․ թուրքագետը՝ Հայաստանի սահմանին թուրքական զինուժի կուտակումների մասին

Նախօրեին հայաստանյան մեդիադաշտում ու սոցցանցային տիրույթում կայծակնային արագությամբ տարածվեց մի լուր, որը  եկավ լրացնելու վերջին շաբաթների չարագույժ  լրահոսը․ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Իգդիրի հատվածում զորք և ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում։ Լուրը հայտնում էր վերջին շաբաթներին հայկական տիրույթի համար վստահելիներից դարձած «Սոլովյով» տելեգրամ ալիքը՝  հղում անելով «Միլիտարիստ»-ին։

«Թուրքիան ուղերձ է  հղում,  որ փորձելու է հետամուտ լինել Հարավային Կովկասում իր ռազմական ամրապնդման նկրտումներին։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է և ավելի գլոբալ դառնալու միտումներ ունի»,-  մեկնաբանելով լուրը կարծիք է հայտնում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

 Նրա համոզմամբ՝  թուրք-ռուսական հակասություները ավելի ցայտուն դրսևորումներ են ունենալու և նոր հեռանկարներ են ընդգրկելու։ Այդուհանդերձ՝  թուրքագետը չի կարծում, թե շատ մեծ հավանականություն կա, որ  Հայաստանում ռուս-թուրքական ուղիղ պատերազմ կլինի։

«Այս պահին ստեղծված տարբեր իրողությունների համապատկերում այդքան էլ իրատեսական չէ այդ բախումը, բայց Թուրքիայի ագրեսիան շարունակելու է մեծանալ»,- նշում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button