Արմատներ

Ռազմի երգեր մանկահասակ երգիչների կատարմամբ․ «Արմատներ»

Հայրենասիրությունը երեխաների մեջ պետք է սերմանել դեռ վաղ մանկությունից, երեխան պիտի փոքրուց ճանաչի իր հայրենիքը, իր հերոսներին ու պիտի ցանկանա նմանվել նրանց, որովհետև չկա դաստիարակության ավելի լավ միջոց, քան լավագույն օրինակը:

Երեխան պիտի ճանաչի իր հայրենիքի թշնամիներին ու պիտի սովորի ոչ միայն նրանցից զգուշանալ ու պաշտպանվել, այլև հարկ եղած դեպքում պատժել:

Ու թող լինեն մարդիկ, ովքեր կհամարեն, որ ես սխալ եմ, որ երեխայի հոգին պղտորել չի կարելի: Դրա հետևանքները տեսնում ենք ազգովի, ամեն ընկած քաջի հետ մեռնում ենք, ամենքի սխրանքով ապրում ու ոգևորվում:

Ազգային դաստիարակության լավագույն միջոցը ազգային մշակույթը ճանաչելն է, իսկ վաղ մանկությունից սովորած դասերը երբեք չեն մոռացվում, դրանք դառնում են մտածողություն ու հավատամք, ազգային երգերն ու պարերը սովորեցնում են ճիշտ սիրել հող հայրենին, ճիշտ ճանաչել սեփական տեսակն ու դառնալ ազգի զինվոր՝ սահման պահող և մշակույթ պահպանող։

Back to top button