ԿարևորՀասարակություն

Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում է տեղի ունեցել

ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դիմելու է ոստիկանություն, քանի որ հարձակման է ենթարկվել։

«Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ: Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել:

Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button