ԿարևորՀասարակություն

Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է համարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալելու որոշումը, ինչպես նաև մերժել է վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։ Այս մասին հայտնել է Վահրամ Բաղդասարյանի փաստաբանը՝ Վահրամ Գասպարյանը։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։

Տես նաև՝ Արթուր Վանեցյանը ազատ է արձակվել

Back to top button