ԿարևորՔաղաքական

Իրավիճակի լուծումներ՝ Փաշինյան-Մարուքյան «զրույցում»

Նոյեմբերի 10-ին ավարտվեց պատերազմը ու մեկնարկեց մի իրականություն, որի գոյության հետ չեն համակերպվում, որը փոխելու համար տեղի են ունենում լավագույն դեպքում՝ քննարկումներ, սովորաբար՝ հանրահավաքներ ու ցույցեր։ Բողոքի ձայների մեջ պետք է որ հնչեն նաև իրավիճակի լուծման առաջարկներ։ Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փորձեց ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տարբերակը։

«Ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ։ Սկսվել է մեծ քարոզչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, կլինի քաոս։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ հիմա երկրում քաոս է։ Մեզ սթափվել է պետք։ Այո, շատ վատ բան է եղել։ Կարո՞ղ է լինել ավելի վատ։ Ես ձեզ ուզում եմ տեղեկացնել՝ կարող է լինել ավելի վատ»։

«Լուսավոր Հայաստանը» իրավիճակից բխող գործողությունների 18 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ է ներկայացնում։ Այսօր ներկայացված կետերից մի մասին Նիկոլ Փաշինյանը արձագանքել է դեռ երեկ։ Առաջարկում ենք լսել Էդմոն Մարուքյան- Նիկոլ Փաշինյան գոյություն չունեցող զրույց, որտեղ պատասխանները հնչել են հարցերից առաջ։

Back to top button