Ստարտափ Հայաստան

Տատիկից ոգևորված՝ 23-ամյա Մարինան հաջող բիզնես է սկսել․ «Ստարտափ Հայաստան»

Թերլեմեզյան ընդունվելը Մարինայի համար դարձավ ճակատագրական։ Աղջիկը ընդունելության քննությանը չէր պատրաստվել, բայց որոշել էր, որ պետք է փորձի։

Մարինայի տատիկն այնքան էր ոգևորել թոռնուհուն, որ քննության օրը աղջիկը զարմացրեց հանձնաժողովի անդամներին և այդպես հիմք դրեց իր հետագա մասնագիտական փայլուն ապագային։

Մարինան որոշում է իր շնորհն օգտագործել և ոտք դնել բիզնես աշխարհ, բայց առաջին քայլերը չեն ստացվում, պատճառը հիմնավոր էր և ծանրակշիռ, բայց հետո ուժերը հավաքում է, որոշում է մեկ անգամ էլ փորձել, այս անգամ ավելի շատ գիտելիքներով, փորձով և նպատակասլացությամբ։

Մարինայի նպատակները հստակ են, քայլերն էլ արդեն ամրապնդված այնքան, որ վստահ ասում է՝ այո, Հայաստանում բիզնես սկսել հնարավոր է։

Ցուցադրել ավելի
Back to top button