ԿարևորՀասարակություն

Ռուսաստանն ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ դերակատարությունը․ ինչպես՞ օգտվել բեկման հնարավորությունից

Առաջիկա օրերին Մոսկվայում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը․ այն կլինի առաջինը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ համաձայնությունից հետո, որով ամրագրվել է  տարածքների վերադարձն Ադրբեջանին և ռուս խաղաղապահների մուտքը արցախյան տարածաշրջան։ Մոսվան ավելի վաղ խոստովանել էր․ համանախագահող պետությունները չեն մասնակցել նոյեմբերի 9-ին հրապարակված փաստաթղթի մշակմանը։

Ռուսաստանն այժմ ամեն կերպ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը։ Երեկվա ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստովանեց․ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ շփումներում զգացել է որոշակի դժգոհության երանգներ՝  Մոսկվայի առաջնորդությամբ  իրականացված գործընացի մանրամասներին  բավարար չափով  տեղեկացված չլինելու վերաբերյալ։

«Չենք ցանկանում հեռանալ մեր ամերիկացի և ռուս գործընկերներից,- նախօրեին վստահեցրել է Լավրովն ու տեղեկացրել մոսկովյան հրավերի մասին,- կտեսնենք, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված համաձայնությունների կատարմանն ու այն հարցերին, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի ապահովմանը»:

Լավրովի խոսքով՝  նոյեմբերի 9- ին հարապարկված եռակողմ համաձայնությունը ԵԱՀԿ եռանախագահության շրջանակներում արված առաջարկների և ձեռք բերված համաձայնությունների տրամաբանության մեջ է։

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը խիստ կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկին խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսումն ու փաստում․ համանախագահող երկներից Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մոտ իսկապես կան որոշակի հարցեր Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ։

«Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ստորագրությունը չկա զինադադարի փաստաթղթի տակ։ Մոսկվայի հանդիպումը շատ կարևոր է, որովհետև եթե կա մի կազմակերպություն, որը օրինական կերպով պատախսխանատու է  ղարաղայան հարցով, դաՄինսկի խմբի համանախագահությունն է։ Շատ կարևոր է ՝ արդյո՞ք Ռուսաստանը, Հայաստանը,  Ադրբեջաննուև ինչու չէ՝ Թուրքիան  իրավունք ունեին՞ ինչ-որ բան անել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության։ Սա է կարևորը»,- նշում է գաղաքագետը։

Ինչպես արդեն վերջին օրերին բազմիցս նշվել է,  նոյեմբերի 9-ի փաստաթղթում  տեղ են գտել հայկական կողմի համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր դրույթներ և դուրս է մնացել այնպիսի առանցքային հարց, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Կայծ Մինասյանը նշում է․ երազանքներով ու պատրանքներով ապրել պետք չէ, բայց երբեն դիվանագիտությունը կարող է շատ բան փոխել։ Փաստաթղթում կան բավականին շատ բացեր, որոնց շուրջ դիվանագիտական ահռելի աշխատանքի կարիք կա՝ հօգուտ մեզ շտկելու փաստաթղթում առկա բացերը։ Նրա խոսքով՝  Ջո Բայդենը դառնում է Միացյալ  Նահանգների նախագահ, Ֆրանսիայի ղեկավարն էլ խիստ դժգոհ է Թուրքիայի բռնապետից․ այժմ  յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի։

«Արդյո՞ք Ֆրանսիան և Միացյալ Նահանգները այնք ա նվիրավորված են, որ կուզեն ապտակ տալ Մոսկվային և առավելապես Թուրքիային։ Արդյոք այդ երկները պիտի ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Չեմ ասում ենց հիմա, բայց կարող են ճանաչել։ Կուզեմ ասել, որ շատ չհուսահատվենք։ Անշուշտ ապտակ ենք կերել ռազմական բնագավառում, բայց ուրիշ ճար չկար՝  հաշվի առնելով թշնամու առավելությունը»,- նշում է Մինասյանն ու փաստում․ ոչ ոք չէր կարող դիմանալ՝ հաշվի առնելով Թուրքիայի և մյուս պետությունների ուժերի առավելությունը։ 

Ֆրանսահայ քաղաքագետի խոսքով՝ ոչ մի բանակ չէր կարող դիմանալ այնպես, ինչպես մեր տղաները կռվեցին և դիմացան։Եվ ի նշան  հարգանքի նրանց նկատմամբ պետք է ամեն ինչ անենք, որ գործենք շատ հստակու պրոֆեսիոնալ։

«Այս  իրավիակը, 30 տարվա սխալների հետևանքն։ Քաղաքական  վերնախավի թափթփվածության,  սխալների գինը շատ  թանկ ենք այսօր վճարում»,- նշում է Մինասյանը:

Ֆրանսահայ քաղաքագետը կոչ է անում  միմյանց այլևս դավաճան չանավանել, համախմբվել ու աշխատել՝ ստեղծելու իրապես հզոր բանակ և հզոր պետություն։ 

Ցուցադրել ավելի
Back to top button