Համասփյուռք

Նիժնի Նովգորոդի հայ համայնքի համար հայեցի դաստիարակությունը առաջնահերթություն է․ «Համասփյուռք»

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները մեծ ու փոքր համայնքային կառույցներ են ձևավորել։

Դրանց կողքին առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կրթամշակութային հաստատությունները։

Հիմնականում մեկօրյա դպրոցի կարգավիճակով գործող կրթօջախներում տարբեր սկզբուքներով աշխատում են նվիրյալներ, ովքեր հաճախ ոչ հավասար պայմաններում փորձում են դիմակայել իրենց համայնքներում օրեցօր աճող ուծացմանը։

Հայապահպանությանը լծված մեր նվիրյալներից է երիտասարդ ուսուցչուհի Շուշանը։ Ո՞վ է մեր հյուրը։ Ինչո՞ւ է հայրենիքից դուրս զբաղվում նման առաքելությամբ։

Ինչպիսի՞ն է տեսնում իր շրջապատն այսօր։ Ի՞նչ կրթամշակութային գործունեություն է իրականացնում։

Ինչպիսի՞ մասնագիտական կամուրջներ է հաստատել հայրենիքի և Սփյուռքի հետ։ Որո՞նք են Սփյուռքում հայապահպանության շուրջ ի հայտ եկող հիմնախնդիրները։

«Հայոց պատմության ուսուցչուհու առաքելությունը Նիժնի Նովգորոդ քաղաքում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական կիրակնօրյա կրթօջախի պատմության ուսուցչուհի Շուշան Սիրականյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button