ԿարևորՄիջազգային

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում ոչնչացվել է. Պուտին

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում ոչնչացվել է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ:

«ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ:

Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաև այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է»,- Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ Սիրիայում նկատելիորեն նվազել է բռնության մակարդակը, կարգավորվում է խաղաղ կյանքը, իրականացվում է բացառիկ քաղաքական գործընթաց՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: ՌԴ նախագահը խոսել է նաև Սիրիա փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին:

Back to top button