Ստարտափ Հայաստան

Նորաձևության աշխարհում բիզնես սկսելը դժվար է, բայց ոչ անհնար․ «Ստարտափ Հայաստան»

Մերի Հարությունյանը բիզնես աշխարհ վաղուց է մտել։ Սկզբից փոքր քայլերով, հետո հասկացավ, որ իր մոտ ստացվում է ստեղծել նորը, ինչո՞ւ սահմանափակվել միայն իրեր վաճառելով։

Խոստովանում է՝ դժվար է Հայաստանում սեփական բիզնես սկսելը, բայց ամեն հարց իր լուծումն ունի։ Դժվարությունները ամուր ապագա են կառուցում բիզնեսի համար։

Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, մեկ է, Մերին հաստատ որոշել է, որ իր բիզնեսի ապագան կառուցվելու է հայրենիքում։ Շատ է կարևորում տեղական արտադրանքի առկայությունը։

Ինքն արդեն զբաղվում է իր բրենդի առաջխաղացմամբ, վստահ է, որ հայ երիտասարդները կարող են ստեղծել այնպիսի ապրանքանիշեր, որով կկարողանան գրավել համաշխարհային շուկան։

Ցուցադրել ավելի
Back to top button