ԿարևորՄշակույթ

«Ազգ ենք մենք անհաղթ». մաեստրո Կոնստանտին Պետրոսյանի նոր երգը

Սրի դիմաց սուր է պետք, իսկ սրի դիմաց սուր պահողին՝ ոգի։  Հավանաբար հենց այս մտքով է մաեստրո Կոնստանտին Պետրոսյանը ստեղծել իր նոր երգը։

Մեզնից խլած հայրենիք, ազգի պատիվ ու մասունք

Սուր է ճոճում վայրենին, զուր է աղերս ու արցունք։

Արշավիր Թորոսյանի ճշգրիտ ու արդիական տողերը դարձել են երաժշտություն, որ խրոխտ հնչյուններով հասնեն առաջնագիծ։ Երգի գործիքավորող Արթուր Հակոբյանի խոսքով երգը շատ արագ է ստեղծվել, մաեստրոն անհամբեր էր և ուզում էր րոպե առաջ լսել նոր երգը։

«Մաեստրոն զանգահարեց ինձ և Արթուր Իրսպիրյանին և որոշեցինք այս երգը մտածենք՝ ինչ ենք անում ։ Երգը կոչվում է «Ազգ ենք մենք անհաղթ»։ Երգը, ինձ թվում է, շատ խրոխտ է, շատ ոգեշունչ է, շատ հայրենասեր է։ Բառերի մեջ չկա ոչ մի տեսակի լաց, այլ կա հույս, կա հզոր հավատ, որ մենք հաղթելու ենք, որ գալու ենք այդ օրվան, որ մենք հաղթանակած ազգ նստելու ենք իրար ասենք շնորհավոր»,– նշում է Արթուր Հակոբյանը։

Արիացեք տղաներ, խլված մեր հողն ենք ուզում

Աշխարհը կույր խղճաղեղ, աղերսը մեր չի լսում։

Իսկ մեր զինվորները լսելու են այս երգ–հորդորը Արսեն Գրիգորյանի կատարմամբ։ Արթուր Իսպիրյանի առաջարկն է, մաեստրոյի հանրահայտ «Հայաստան» երգը Արսեն Գրիգորյանի կատարմամբ լսել էր և հասկացել․ այս երգը նրա համար է։  

«Գիտեք, Կոստանտին Պետրոսյան գտնվելով Միացյալ նահանգներում շատ ոգեշնչված գրեց այս ստեղծագործությունը  և ուղարկեց ինձ շատ հում վիճակում , ես արդեն քարտեզը պատկերացրեցի, ով պետք է գործիքավորի, շատ արագ ստացվեց ու շատ լավն է ստացվել։ Մենք պետք է շարունակենք այդ հայրենասիրական երգի մատուցումը , մանավանդ այսօր շատ կարիքը կա հայրենասիրական, ոգեշնչող երգերի  և մենք չպետք է մոռանանք գրագետ մատուցել այդ երգերը»,-պատմում է Արթուր Իսպիրյանը։

Սրի դիմաց սուր է պետք, այն էլ Դավթի սուր ժան

Խփե՛ք, չարին նենգ ու ժանգ, որ չմնա նրա հետ։

Կոստանտին Պետրոսյանը արդեն 25 տարի աշխատում է Միացյալ  նահանգներում։ Նա Ռոդ Այլնդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ղեկավարում  է նաև Բոստոնի «Երևան» երգչախումբն ու նվագախումբը։ Բայց ոչ ժամանակը, ոչ հեռավորությունը չէր կարող խոչընդոտ լինել մաեստրոյի համար Դավթի ոգին  Դավթի ժառանգներին փոխանցելու։

Back to top button