Արմատներ

Ազգային ավանդական մշակույթ ներկայացնող խմբերը և ազատագրական պայքարի երգերը․ «Արմատներ»

Ազգային երգ ներկայացնող բոլոր խմբերի երգացանկում կարևոր ու ծանրակշիռ տեղ ունեն ազգային ազատագրական պայքարի երգերը՝ անցյալի հայտնի ու անհայտ հեղինակների և մեր ժամանակներում ստեղծագործող հեղինակների կողմից ստեղծված:

Եղել են խմբեր, որոնք, կարելի է ասել, կենտրոնացել են երգի հենց այս տեսակի վրա կամ ստեծվել են այն տարիներին, երբ ազգային երգի հենց այս տեսակը ամենաարդիական ու այսպես ասած պետքականն են եղել:

Նման խմբերից են եղել Գանձասարը, որի հիմնական ուղղվածությունն ու նպատակը Արցախյան երգերը ներկայացնելն էր և իհարկե հայրենասիրական, ֆիդայական երգերը։

Ի թիվս նաև այլ շրջանների ավանդական, ժողովրդական երգերի, Ֆիդայիք խումբը, որի կատարումների, այսինքն մեր ունեցած ձայնագրությունների կեսից ավելին հենց այս երգերն էին, Մարաթուկը, որը ժամանակին ամենաշատն էր հանդես գալիս պայքարի երգերով, և իհարկե մեր օրերում ստեղծված և արդեն 3-4 տասնամյակ գործող խմբերը, որոնք մեծ թվով կամ գոնե մի քանի այսպիսի երգ ունեն իրենց ծրագրում՝ Ակունք, Մասունք, Վան, Սասուն, Տարոնցիներ, Սասնա ծռեր, Կարին, Վերադարձ, Նուբար և էլի շատ խմբեր։

Ցուցադրել ավելի
Back to top button