ԿարևորՔաղաքական

Ռուսաստանն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար ՌԴ-ի տրամադրելիք օգնության տեսակն ու չափը որոշելու համար խորհրդակցություններ սկսկելու առնչությամբ ՌԴ նախագահ Վ․ Պուտինին ուղղված՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի դիմումի վերաբերյալ մենք վերահաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին՝ ներառյալ Ռուսաստանի եւ Հայաստանի՝ 1997 թվականի օգոստոսի 29-ի բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրից բխողները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշված է, որ այս պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են հատուկ գործողություններ՝ զինված հարձակման սպառնալիքի կամ միմյանց տարածքի դեմ ագրեսիայի գործողության դեպքում:

Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցում, լարվածության լիցքաթափում եւ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»:

Back to top button