ԿարևորՀասարակություն

Որևէ վիրավոր զինծառայողի բուժում սարքավորումների և դեղորայքի բացակայության պատճառով չի տուժել. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել կենտրոնացած ձեռքբերումների և մարդասիրական օգնության մասին: «Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ, Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում, և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում, խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։ 

Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն, և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» պահեստում, տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝ օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։ Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը, և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button