ԿարևորՀասարակություն

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտի չափով հումանիտար օգնություն կհատկացնի Ղարաբաղին

Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ ստերլինգի հումանիտար օգնության կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածների համար, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ նոր օգնության փաթեթի, որի մասին հայտարարել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը», — ria.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և հասնել խնդրի խաղաղ, քաղաքական լուծմանը բանակցությունների միջոցով, որի կարիքն այդ տարածաշրջանի բնակիչներն այդքան շատ են զգում », — ասվում է բրիտանացի նախարարի հայտարարության մեջ:

Back to top button