ԿարևորՀասարակություն

Կարևոր է շարունակել նվիրաբերությունները 1000+ հիմնադրամին․ Հովհաննիսյան

Կարևոր է շարունակել նվիրաբերությունները մեր հիմնադրամին. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով 1000+ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի էջում հրապարակված գրառումն ու երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ է» երգը։

«Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում»,- ասված է հիմնադրամի գրառման մեջ:

Back to top button