ԿարևորՔաղաքական

Խոսքն անվտանգության հարցերով խորհրդատվության, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ներգրավման մասին է. ՌԴ-ում ՀՀ դեսպանի պարզաբանումը

Երևանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցերով խորհրդատվություն ստանալու համար, ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Խոսքը Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմումի մասին է՝ ելնելով մեր երկկողմ համաձայնագրից», — ասել է դեսպանը ՝ պատասխանելով այն հարցին, թե Երևանի կոչը ՀԱՊԿ-ին վերաբերո՞ւմ է, թե՞ դա երկկողմ ձևաչափ է:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից  ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ Երեւանը իրենց չի դիմել:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել», — ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահին՝ անվտանգության ապահովման գործում Հայաստանի օժանդակության հարցով խորհրդատվություններ սկսելու համար:

Back to top button