Ստարտափ Հայաստան

Արցախցի Սոնյան Երևանում իր յուրօրինակ բիզնեսն է հիմնել․ «Ստարտափ Հայաստան»

Սոնյա Օհանջանյանը 23 տարեկան է։ Ծնվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքում։

Ուսում ստանալու համար ժամանակավոր տեղափոխվել է Երևան և հենց այստեղ էլ սկսել իրագործել իր մանկության երազանքները։

Սոնյան ձեռագործ էկո պայուսակներ և մոմեր է պատրաստում։
Թե պայուսակների և թե մոմերի հումքը Սոնյան պատվիրում է դրսից ու շտապում տեղեկացնել, որ թուրքական ոչինչ չի օգտագործում, վստահեցնում է նաև, որ եթե լավ փնտրես, ամեն ինչից էլ կարող ես գտնել որակով և քեզ հարմար երկրում։

Սոնյայի համար այս բիզնես մոդելը աշխատող է աշխարհում և ոչինչ չի խանգարում իրեն, որ այս մոդելն աշխատեցնի նաև Հայաստանում։

Սոնյայի բիզնեսը հաջողել է շատ պարզ քայլերի շնորհիվ; Այսօր աղջիկն արդեն ունի սեփական բրենդը և կարողանում է այնքան գումար վաստակել, որ այս դժվարին պահին իր աշխատածի 10 տոկոսն ուղղելու է համահայկական հիմնադրամին, իր օրինակով ոգևորելով մյուս երիտասարդներին։

Back to top button