ԿարևորՀասարակություն

Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում

Աշխատանքներ՝ արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։

Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ։

Back to top button