ԿարևորՀասարակություն

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, կա 804 տուժած

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 804-ի: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցերով գործակալությանը:

«Երկրաշարժի հետևանքով վիրավորում է ստացել 804 քաղաքացի»,- նշում են գործակալությունից՝ հավելելով, որ մեծացել է նաև զոհերի թիվը՝ հասնելով 24-ի:

Ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարարժի հետևանքով տուժածների թիվը հասել էր 786-ի: 

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։

Ցուցադրել ավելի
Back to top button