Համասփյուռք

Սփյուռքը հայրենիքի կողքին․ լոսանջելեսաբնակ Շանթ Նաջարյան․ «Համասփյուռք»

Համասփյուռքը շարունակում է իր ռադիոլսողին ծանոթացնել Հայկական սփյուռքի մեր այն հայրենակիցների հետ, ովքեր հայրենիքի համար կարևոր օրերին կանգնած են նրա կողքին։ Սովորաբար այս օրերին մեզ հասու է դառնում Սփյուռքի առավելապես հանրաճանաչ հայերի գործունեությունը։

Համասփյուռքը գնում է այլ ճանապարհով․ ճանաչել տալ ոչ հանրաճանաչ, բայց ոչ պակաս հայրենապաշտ Սփյուռքի մեր հայրենակիցներին։

Հայերի, ովքեր օգնության տարբեր ձևաչափով փորձում են կարելին ու անկարելին անել հայրենիքի համար։

Շանթ Նաջարյան, ո՞վ է լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը։ Ինչպե՞ս է հայտնվել հայրենիքում։ Ի՞նչ առաքելություն է այսօր իրականացնում։

Ինչպիսի՞ն է տեսնում ներկա Հայկական սփյուռքը։ Որո՞նք են ներկա խնդիրները։
«Սփյուռքը հայրենիքի կողքին․ Շանթ Նաջարյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Լոս Անջելեսից Շանթ Նաջարյանի հետ։

Back to top button