ԿարևորՀասարակություն

Պայթյուններն ընդհատեցին բելգիացի պատգամավորի հանդիպումը Արցախի ԱԳ նախարարի հետ

Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում Բելգիացի պատգամավոր է հայտնվել հրետակոծության տակ: Ստեփանակերտի վրա թշնամու հերթական հարվածի ժամանակ մեր թղթակիցը կես ժամ է անցկացրել ապաստարանում Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ջորջ Դալմանի հետ։ Ռումբերը ընդհատել են պատգամավորի հանդիպումը Արցախի արտաքին գործերի նախարարի հետ:

Մեկը մյուսին հաջորդող որոտներ, պայթյուն, շենքը ցնցվում է, ապակիները զնգում: Ջորջ Դալմանը, նրան ուղեկցող անձիք, որոնք համակ ուշադրությամբ լսում էին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի բացատրությունները, թե ինչու է անհրաժեշտ ճանաչել Արցախի անկախությունը,  ելնում են տեղերից: Արցախի արտգործնախարարության աշխատակիցների  և նախարարի համար իրավիճակում որևէ արտառոց բան չկա: Ծանոթ անցուղիներով  արտգործնախարարությունից հյուրերին ուղեկցում են ապաստարան:  Պայթյունները շարունակվում են։ Հուժկու ցնցումներն զգացվում են նաև ապաստարնում: Օտարերկրացիները պաշտպանիչ սաղավարտներ ու բաճկոններ են հանգնում:   Ջորջ Դալմանը մեզ հետ խոսում իր ընկալումների և իր անելիքների մասին: Արցախում անցկացրած առաջին ժամերը և այս  պայթյունները վկայում են՝ կրակում են քաղաքացիական բնակչության վրա:

Դա անհերքելի է։

Այսօրվա քաղաքական գործիչը, որ մասնագիտությամբ բժիշկ է և երկար տարիներ աշխատել է «Բժիկներ առանց սահմանի» կազմակերպության հետ, եղել է տարբեր հակամարտությունների գոտիներում:

«Հաշմանդամ» անունով միջազգային  կազմակերպությունը, որին անդամակցում է նաև  Ջորջ Դալման, տարիներ շարունակ պայքարել է  մի շարք զենքերի արգելման համար: Արցախում, իրոք, արգելված զինամթերք է օգտագործվում, արձանագրում է քաղաքական գործիչը:

Ջորջ Դալմանը, որը Բելգիայի ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի նախաձեռնողներից է, ասում է` իրենք արդեն գիտեն` Ադրբեջանն այս պատերազմում մենակ չէ, գործում են Թուրքիան, և Թուրքիայի միջոցով Արցախ եկած գրոհայինները։ Այս դեպքում խոսքը միայն Արցախի անվտանգության մասին չէ, այլ նաև Եվրոպայի, Եվրոպային ուղղված սպառնալիք է սա, ասում է բելգիացի պատգամավորը:  Բելգիայի խորհրդարան ներկայացված բանաձևում դատապարտվում են Ադրբեջանի գործողությունները,  կոչ է  արվում վերականգնել Արցախի մասնակցությունը բանակցություններին, տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրել և ամենակարևորը՝ շեշտվում է, որ միջազգային իրավունքը ՝ հանուն  փրկության թույլ է տալիս ճանաչել չճանաչված տարածքի անկախությունը:

Back to top button