ԿարևորՀասարակություն

Մեր ԶՈւ ունեն դիրքային բարելավումներ․ Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան՝ սովորականից ավելի շուտ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝  հյուսիսում՝ առանց երկար հրետանային նախապատրաստության փորձել են անցնել հետևակային գրոհի։ Չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել։

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են 2 առանձին պրոցեսներ․ թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։ Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա»,- ասել է Հովհաննիսյանը։

«Մեր ԶՈւ ունեն դիրքային բարելաբվումներ, բայց այս պահին համառ մարտեր են ընթանում»։

Հովհաննիսյանի խոսքով՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։

Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ, հիշեցրել է Հովհաննիսյանը։

Խոսելով այսօր գերեվարված ահակբեկիչի մասին, Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ահաբեկիչը հաստատել է այն պնդումը, որ Ադրբեջանական ԶՈւ-ը նրանց օգտագործում են որպես թնդանոթի միս, կենդանի միջոց՝ հայկական ուժերի կրակը իրենց վրա վերցնելու միջոց։

«Կուզենայի աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ ուշադրություն դարձներ այս փաստին»,- ասել է Հովհաննիսյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ Հովհաննիսյանի պատերազմը իր սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում մարտեր են ընթանում, դրանք լինում են նույն  հրետանու, օդուժի և այլ միջոցների կիրառմամբ։

«Ընդհանուր առմամբ քիչ է կիրառվում հրետանի, որովհետև հայկական հրետանային և հակատանկային միջոցները ամեն շարժվող թիրախ չնչացնում են», նշել է Հովհաննիսյանը:

Back to top button