ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահի կոչը մեծ արձագանք է գտել

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի Շուշիից հնչեցված կոչը մեծ արձագանք է գտել։

«Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։

Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:

Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։

Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։

Սպասում ենք…», գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Back to top button