ԿարևորՀասարակություն

Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել խաղաղ բնակչությանը թիրախավորող ադրբեջանական կրակակետերը․ Արծրուն Հովհաննիսյան

«Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որոնք թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը»,- պատասխանելով լրագրողների հարցերին Հայկական միասնական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին»,- ասել է Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում»,- նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Back to top button