ԿարևորՀասարակություն

Համացանցում գրառում կատարելու փոխարեն դիմել սոցհարցերի նախարարություն. փոխնախարար

Հայաստանում ապաստանած արցախցիներին ուղղված սոցիալական աջակցության աշխատանքներն է այսօր ներկայացրել ՀՀ աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Փոխնախարարը հայտնել է, որ նախարարությունը հիմնականում համակարգում է ժամանակավոր կացարանների տրամադրման գործընթացը, իսկ սննդի և հագուստի համակարգումն իրականացնում են ՏԻՄ-երը։

Արցախցի մեր հայրենակիցները, որոնք ժամանում են ՀՀ և չունեն հյուրընկալող ընտանիք և կայանելու վայր, փոխնախարարը կոչ է արել մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող ժամանակավոր կայանման կետ, որտեղից նրանք կվերաուղղորդվեն ժամանակավոր կացարաններ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է արցախցի մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական բնույթի խնդիրների լուծումը, մասնավորապես՝ կացարանի, հագուստի և սննդի ապահովումը։ Ներկայացնելով Հայաստանում ապաստանած արցախցիներին ուղղված սոցիալական աջակցության աշխատանքները՝ աշխտանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հայտնեց, որ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանում՝ Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում,  ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ։

Արցախցի մեր հայրենակիցները, որոնք ժամանում են ՀՀ և չունեն հյուրընկալող ընտանիք, կարող են մոտենալ ժամանակավոր կայանման կետ, որտեղից կվերաուղղորդվեն իրենց ժամանակավոր կացարաններ։ Ինչ վերաբերում է այս օրերին ստեղծված ինքնաբուխ խմբերին, որոնք ևս համակարգում են արցախցիների համար հագուստի, սննդի, բնակարանի ապահովումը՝ փոխնախարարը նշեց, որ այդ բոլոր խմբերն արդեն համագործակցում են նախարության հետ։

«Նախարարությունը հիմնականում համակարգում է ժամանակավոր կացարանների տրամադրման գործընթացը, իսկ սննդի և հագուստի համակարգումն իրականացնում են ՏԻՄ-երը»:

Այդուհանդերձ, սոցցանցերում շարունակում ենք հանդիպել հայտարարությունների, որ արցախցի ընտանիքին բնակարան է պետք։ Տաթևիկ Ստեփանյանը նկատեց, որ պարզապես մեկ հայտարարությունը կրկնվում է տասնյակ անգամ։

«Նման դեպքերում որևէ սոցիալական ցանցում գրառում անելու փոխարեն կոչ եմ անում ուղղակի զանգահարել 117, 114 թեժ գծեր։ Էն հանգամանքը, որ թեժ գիծը կարող է ծանրաբեռնված լինել և զանգից մեկ վայրկյան անց չպատասխանել, նորմալ է։ Զանգից հետո առավելագույնը մեկ ժամի ընթացքում մեր աշխատակիցները արձագանքում են։ Եթե, այնուամենայնիվ, կլինեն քաղաքացիներ, որոնք հայտնվել են դրսում, կոչ եմ անում բոլորին մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցե»։

Փոխնախարարը նաև հայտնեց, որ գերատեսչության կողմից ռազմական դրության հայտարարման պահից սկսած գործարկվել է 114 թեժ գիծը, որն այժմ 24-ժամյա ռեժիմով է աշխատում։ Կառավարության կողմից էլ գործարկվել է 117 թեժ գիծը։      

«Մենք շուրջօրյա աշխատող 36 օպերատորների միջոցով հավաքագրում ենք ինֆորմացիա՝ մի կողմից ապաստան կամ աջակցություն հայցող քաղաքացիների համար, մյուս կողմից՝ մեզ են դիմում քաղաքացիներ, որոնք պատրաստ են աջակցություն տրամադրել։ Նաև իրականացրել ենք Արցախի գիշերօթիկներից և տարեցների խնամքի կենտրոններից շահառուների տեղափոխում և նրանց խնամքի կազմակերպում»։

Բացի այդ, արցախցիների կենսաթոշակների և նպաստների վճարումը կկատարվի սահմանված չափով։ Հոկտեմբեր ամսվանից սկսած այդ վճարումները կատարում է սոցապնախարարությունը, ասաց փոխնախարարը։  Արցախի քաղաքացիներն իրենց անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ ՀՀ-ի իրենց փաստացի կացարանին մոտ գտնվող որևէ «Հայփոստ»-ի բաժանմունք։

Տաթևիկ Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիներն իրենց սոցփաթեթներում կուտակված գումարները կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ցուցադրել ավելի
Back to top button