ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել օպտիմալ լուծում, բայց դրան պետք է համաձայնվեն բոլոր կողմերը. Ն. Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, The Daily Telegraph- ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, բայց հավելել է, որ նրանց տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից:

Վարչապետը նաև ասել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի ՝ Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button