ԿարևորՔաղաքական

ԱՄՆ առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:

Ըստ նրա` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

«Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար», — Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Օ՛Բրայենը:

«Մենք կարծում ենք, որ երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար», — ասել է Օ’Բրայենը:

Ցուցադրել ավելի
Back to top button