ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ վարձկանների ներգրավմամբ

Ռուսաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով և Մերձավոր Արևելքից օտարերկրյա վարձկանների աճող ներգրավվածությամբ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Հակամարտող կողմերի տնտեսությունների ծախսերը նույնպես զգալիորեն աճել են», — ասել է նա:

«Մենք համոզված ենք, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», — ասել է Զախարովան `շեշտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հումանիտար հրադադարի պահպանմանը, որն ուժի մեջ  պետք է մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան 8-ից: Ցավոք, միջազգային հանրության կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական փորձը ձախողվեց: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 30-ին Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ `քննարկելու հետագա քայլերը», — ասել է Զախարովան:

Back to top button