ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետը RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգով թվիթերում գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է։

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։ Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգով գրել է վարչապետը։

Back to top button