ԿարևորՀասարակություն

ԵՄ-ը կողմերին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

ԵՄ-ն անընդունելի է համարել ռազմական գործողությունների շարունակումը և հարվածները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը` կոչ անելով կողմերին անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները, ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն անընդունելի է համարում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո մարտական գործողությունները դեռևս շարունակվում են, և ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում խաղաղ բնակչության ուղղությամբ հարվածների մասին: ԵՄ-ը կողմերին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ:

Back to top button