ԿարևորՔաղաքական

Գերնիկա-Լումո քաղաքը ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ բասկերի երկրի Գերնիկա-Լումո քաղաքը ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել Արցախում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում՝

-Իր ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և վերահաստատում է Բասկերի երկրին Հայաստանի հետ միավորող ամուր բարեկամական կապերը,

-Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչ է անում,

-Վերահաստատում է, որ խնդրի միակ և երկարատև լուծումը պետք գտնվի բանակցությունների միջոցով՝ հիմնված լինելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության ազատ կամարտահայտության վրա:

Back to top button