ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դատապարտում է հայ ցուցարարների վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: 

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին, չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- գրված է հայտարարությունում։

Տես նաև՝ Ֆրանսիայում բախվում են հայկական պահանջն ու թուրքական սադրանքը

Ցուցադրել ավելի
Back to top button