ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտում հակառակորդն այսօր կիրառել է «Սմերչ» տիպի համակարգ, ավերվել է մեկ բնակելի տուն, տան տերը և հարևանը վիրավորվել են

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: 08:03-ին լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

Ցուցադրել ավելի
Back to top button