ԿարևորՀասարակություն

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ

Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։

Կեսօրին ևս «Սմերչ»  կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: 

«Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։

Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերածությունները շատ են։ Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button