ԿարևորՀասարակություն

Պիրեասի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Պիրեասի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայ ժողովրդի բանաձև է հրապարակել, որում ասվում է.

«Հաջակցություն հայ ժողովրդին՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ քաղաքային խորհուրդը՝

  • դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան.
  • դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն.
  • պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ, և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը.
  • իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները»:
Ցուցադրել ավելի
Back to top button