ԿարևորՔաղաքական

Պալերմոյի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձև է ընդունել

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Թվիթերի իր էջում գրել է․

«Այսօր Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է ավագանու հեղինակած բանաձևը, որով քաղաքապետը հանձնարարում է դիմել Իտալիայի ազգային իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»։

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էր Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:

Ցուցադրել ավելի
Back to top button