ԿարևորՄիջազգային

Մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար․ Պուտինը ցավակցել է Մակրոնին

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագիրն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակացությամբ։ 

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»,- նշված է ցավակցական հեռագրում:

ՌԴ նախագահը ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են  ֆրանսիացի և արտերկրկրի մյուս  գործընկերների հետ պայքար մղել ահաբեկչության դեմ:  Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին։

Ցուցադրել ավելի
Back to top button