ԿարևորՔաղաքական

Իսպանացի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Մոգերաս ի Կամերոն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝ 

— ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց. 

— միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա. 

— դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով  Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button