ԿարևորՀասարակություն

50+50․ նոր շարժում ՝ համահայկական բյուջե ձևավորելու համար

50+50

Ահա այն պարզ բանաձևը, որն ընկած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից օրեր առաջ մեկնարկած 50Plus շարժման հիմքում։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն ասում է, որ ամսական նվիրատվությունների գաղափարը դեռևս 2019 թվականից ներառված  է հիմնադրամի ռազմավարության մեջ, եթե առաջ խրախուսվում էր օրական մեկ բաժակ սուրճի գումարը ամեն օր փոխանցել հիմնադրամին, ապա այսօր բանաձևը շատ ավելի պարզ է․

«Մեր նպատակն այն է, որպեսզի կարողանանք գտնել ամբողջ աշխարհում 1 միլիոն հայ, որոնք կդառնան բաժանորդ և տարեկան գոյացած այդ ահռելի գումարը կդառնա մեր մշտական բյուջեն»։

Հիմնադրամի տնօրենն ասում է, որ վերջնական հաշվարկներ անելու համար դեռ վաղ է, սակայն մոտավոր թիվը, թե որքա՞ն մարդ է միացել շարժմանը Հայաստանից  և սփյուռքից, մոտենում է կես միլիոնին։ «Շարժումն ամրապնդելու է սփյուռքի ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ»․ նշում է պարոն Արշամյանը․

«Ունենք հայրենակիցներ, որոնք 4-րդ սերնդի հայկական ծագում ունեն և այս շարժումը կնպաստի նրանց՝  ներառելու Հայաստանակենտրոն գործունեության մեջ»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում գոյացած գումարը հատել է 150 միլիոն դոլարի շեմը։ Ավելի շատ գումար հավաքելը առաջնային նպատակ է, որը սակայն մշտատև և անդադրում դարձնելու համար էլ մեկնարկվել է 50Plus շարժումը: Վաղը գոյություն չունի, կա միայն այս օրը և ժամանակն է սկսելու, անելու այն, ինչ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել ապագայում ամենածաղկուն Հայաստանն ունենալու համար․

«Մենք պետք ներառվենք աշխարհի զարգացած երկրների 10 — նյակում։ Այս պատերազմը վառ ապացույց է նրա, որ ինչքան զարգացած է գիտությունը և կրթությունը երկրում, այնքան ավելի ամուր է և կարողանում է կանխարգելել պատերազմները»։

Back to top button