ԿարևորՀասարակություն

Թուրքիան վերածվել է ջիհադիստների տուրիստական գործակալության. Նիկոս Դենդիաս

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր:

Ինչպես ermenihaber-ն է գրում, Դենդիասը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն: 

«Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ», — նշել է նա։

Դենդիասի խոսքով՝ Թուրքիայի ձեռնտու է սրել լարվածությունը տարածաշրջանում:

«Մեր երկրների հարաբերությունները դարավոր են: Մենք կարևորեցինք երկկողմ քաղաքական շփումների ամրապնդումը», — ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

Լավրովն իր հերթին հայտնել է, որ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունն ու խնդիրները պետք է լուծել միայն երկխոսության ճանապարհով։

Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված  S-400 զենիթհրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը:

Back to top button